Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը նոյեմբերի 28-ին մասնավոր այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվա։
Շարունակելով քննարկումները սփյուռքի հայկական համայնքների հետ՝ նախագահ Սարգսյանը հանդիպում կունենա Ռուսաստանի հայ համայնքի և համայնքային կառույցների մի շարք ներկայացուցիչների հետ, որի ընթացքում կանդրադառնա նաև Արցախի շուրջ վերջին զարգացումներին և Հայաստանում ստեղծված իրավիճակին:
Հիշեցնենք՝ երեկ past.am-ը գրել էր, որ Արմեն Սարգսյանը Մոսկվա է այցելել մասնավոր, ընտանեկան հարցերով: Լրատվամիջոցի մոսկովյան աղբյուրը հայտնել է, որ Արմեն Սարգսյանը օրերս Մոսկվա է ժամանել Փարիզից, իսկ այնտեղ գտնվելու ընթացքում հանդիպումների հիմնական առիթը կապված է եղել իր որդուն պատկանող գործարանի հետ, որը, ըստ աղբյուրի, գտնվում է Մոսկվայի «Օդինցովո» շրջանում։ Ըստ աղբյուրի, նախագահ Արմեն Սարգսյանը ՌԴ այցը կապված չի եղել վերջին իրադարձությունների հետ, և բացառապես պայմանավորված է եղել իր ընտանեկան բիզնես գործերով:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը