ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանւ նոյեմբերի 18-ին հրամանագիր է ստորագրել, որում ասվում է․
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 131-րդ հոդվածի, ինչպես նաև «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի.
Արա ԱՅՎԱԶՅԱՆԻՆ նշանակել արտաքին գործերի նախարար»։
Հիշեցնենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 14-ի որոշման համաձայն Արա Այվազյանին նշանակվել էր Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ։
Մինչ այդ, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հոկտեմբերի 13-ի հրամանագրով Արա Այվազյանը հետ է կանչվել Մեքսիկայի Միացյալ Նահանգներում, Կոստա Ռիկայի Հանրապետությունում, Կուբայի Հանրապետությունում, Հոնդուրասի Հանրապետությունում, Գվատեմալայի Հանրապետությունում և Պանամայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը