05 11 2022

Իմ պաշտոնավարման ժամանակ ԱԳՆ դիրքորոշումը էապես տարբերվում էր այսօրվա իրավիճակից․ Արա Այվազյան



«Ինչպես բոլորը, ես էլ եկել եմ Արցախի, Սփյուռի եւ Հայաստանի պաշտպանության համար, որովհետեւ կարծում եմ՝ բոլոր տարատեսական խոսակցությունների, վարկածների հակառակ, բոլորիս  համար պարզ է, որ մեր թշնամիների համար տարբերություն չկա արցախցի ես, հայաստանցի, թե սփյուռքահայ»,-այս մասին, այսօր՝ նոյեմբերի 5-ին, Ազատության հրապարակում լրագրողների հետ զրույցումն նշեց ԱԳ նախկին նախարար Արա Այվազյանը:

«Թուրքերի համար բոլորս թշնամի ենք, վստահաբար այստեղ հավաքվածները հայության համար են հավաքվել»,-ասաց նա:

Հարցին, թե ինքը եւս պահանջում է Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, նախկին նախարարը պատասխանեց. «Այս հանրահավաքի իմաստն այսօր Արցախի եւ հայկկան շահերի շուրջ է, ես դրա համար եմ եկել»:

Ինչ վերաբերում է Արցախի հիմնախնդրի լուծմանը, նա ընդգծեց. «Իմ պաշտոնավարման ժամանակ ԱԳՆ դիրքորոշումը էապես տարբերվում էր այսօրվա իրավիճակից: Այն կեցվածքը, որ որդեգրել էր ԱԳՆ-ն այդ ժմանակ, ճիշտ լուծում էր եւ մենք պետք է կանգնենք այդ  սկզբունքների վրա: Այսինքն Արցախի հարցի լուծումը պետք է խարսխված լինի Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի վրա»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ