31 10 2020

Գրավել են բարձունքը, խոցել 2 տանկ, առգրավել զրահափոխադրիչ. նորօրյա հերոսները

Գրավել են բարձունքը, խոցել 2 տանկ, առգրավել  զրահափոխադրիչ. նորօրյա հերոսները

Նորօրյա մեր հերոսամարտի բնութագրական դրվագներից մեկը կերտվել է հյուսիսային սահմանագոտում, որի մասին հաղորդում է Արցախի ՊԲ-ն:

Խմբերի կազմով գրավելով կարեւոր բարձունքներից մեկը՝ տղաները խոցել են թշնամական 2 տանկ, առգրավել 1 զրահափոխադրիչ, որի մեջ եղել են մեծ քանակությամբ գիշերային տեսանելիության սարքեր: Ավագ ենթասպա Հովիկ Արմենի Հայրապետյանն, անձամբ վարելով հակառակորդի կողմից առգրավված զրահափոխադրիչը, հասցրել ու հանձնել է զորամասի հրամանատարությանը: Տանկերից մեկը խոցել են Ա. Սեւումյանը եւ Ս. Սահակյանը, իսկ մյուսը խոցել են Ս. Սարգսյանը եւ Հ. Հայրապետյանը:

Գործողության հաջող իրականացման համար կապիտան Հովհաննես Գրիգորիի Միրզոյանը, ավագ ենթասպա Հովիկ Արմենի Հայրապետյանը, շարքային-պայմանագրայիններ Ռուբեն Աշոտիկի Վերդյանը, Անդրանիկ Հմայակի Վանյանը, Էդուարդ Արմենի Բարսեղյանը, Արման Սեյրանի Սեւումյանը, Արթուր Արմենի Ասրիյանը, Հարութ Արարատի Համզոյանը, Խորեն Սուրենի Ավանեսյանը, Սասուն Խորենի Սահակյանը, ավագ-սերժանտ-պայմանագրայիններ Մարատ Վալերիի Առաքելյանը, Սեյրան Գագիկի Աբրահամյանը, կրտսեր սերժանտ-պայմանագրայիններ Մանվել Ռաշիդի Գեւորգյանը, Հարութ Արթուրի Էմիրյանը, սերժանտ-պայմանագրայիններ Վաղինակ Վլադիմիրի Սահակյանը, Սպարտակ Աշոտի Սարգսյանը եւ պահեստազորի մայոր Սերգեյ Վալերիի Ծատրյանը ներկայացվել են «Արիության համար» մեդալների:

Փառք ՊԲ-ի քաջարի մարտիկներին, հերոս կամավորականներին ու պահեստազորայիններին: Նրանք են այսօր մարմնավորում մաքառող հայի հավաքական կերպարը եւ նրանք են ամեն օր մեզ մոտեցնում մեր ազգային նպատակների իրագործմանը:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ