Իտալիայի Պալերմո քաղաքի Քաղաքային խորհուրդը միաձայն ճանաչեց Արցախի Հանրապետության անկախությունը: Այս մասին հայտնում են Իտալիայում ՀՀ դեսպանության ֆեյսբուքյան էջում:
«Իտալիայի Պալերմո քաղաքի Քաղաքային խորհուրդը այսօր միաձայն ճանաչեց Արցախի Հանրապետության անկախությունը Շնորհակալություն, Պալերմո, արժեքների կողքին լինելու համար»:
Իտալիայի Ազոլո քաղաքի քաղաքային խորհուրդը նույնպես ճանաչեց Արցախի Հանրապետության անկախությունը: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց Իտալիայի հայ տաղանդների միության նախագահ Վալենտինա Կարախանյանը:
Քաղաքային խորհուրդն Արցախի անկախությունը ճանաչել է միաձայն:
Հոկտեմբերի 28-ին Արցախի Հանրապետության անկախությունը ճանաչել է նաև Իտալիայի Չերքիարա դի Կալաբրիա քաղաքը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը