Եվրախորհրդարանն ընդունել է ԵՄ-ին անդամակցելու Հայաստանի թեկնածության հնարավորությունը դիտարկելու բանաձևը։ Բանաձևին «կողմ» է քվեարկել 504 պատգամավոր, «դեմ»` 4-ը, «ձեռնպահ»՝ 32-ը։
Բանաձևում նշված է, որ եթե Հայաստանը շահագրգռված լինի ԵՄ անդամության թեկնածուի կարգավիճակ ստանալ և իրականացնի ժողովրդավարությանն ուղղված բարեփոխումներ, դա «կարող է հիմք հանդիսանալ ԵՄ-Հայաստան հարաբերություններում փոխակերպման փուլի համար»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը