26 10 2020

Թրամփը շնորհավորել է Փաշինյանի և Ալիևին հրադադարի համաձայնության առթիվ

Թրամփը շնորհավորել է Փաշինյանի և Ալիևին հրադադարի համաձայնության առթիվ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը թվիթերյան էջում գրառում է կատարել՝ շնորհավորելով Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին, «ովքեր հենց նոր համաձայնության եկան կեսգիշերից սկսած պահպանել հրադադարի ռեժիմը։ Շատ կյանքեր կփրկվեն»։

Նա նաեւ շնորհակալություն է հայտնել իր թիմի անդամներ Մայք Պոմպեոյին, Սթիվ Բիգանին եւ Ազգային անվտանգության խորհրդին՝  «համաձայնությունը գլուխ բերելու համար»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ