24 10 2020

Որոշ հատվածներում հակառակորդը նահանջել է, դիվերսիոն խմբերի դեմ մարտերը շարունակվում են․ ՊՆ

Որոշ հատվածներում հակառակորդը նահանջել է, դիվերսիոն խմբերի դեմ մարտերը շարունակվում են․ ՊՆ

Այսօր՝առավոտից, նորից սկսել են մարտական գործողությունները։ Հյուսիսային ուղղությամբ թեժ մարտեր չեն եղել մինչև կեսօր։ Կեսօրվա ընթացքում սկսվել է հուժկու հրետանային փոխհրաձգություն։

Կենտրոնական ուղղությամբ Մարտունիից դեպի հարավ և Հադրութից մինչև հյուսիսային կողմ՝ անտառների և բնակավայրերի հարակից տարածքներում, այսօր ևս չեզոքացվել է մեկ դիվերսիոն հետախուզական խումբ, բայց այդ հատվածի մարտերը՝ դիվերսիոն խմբերի դեմ, շարունակվում են։

Հարավային ուղղությամբ ևս շատ թեժ մարտեր չեն եղել։ Հակառակորդը մի քանի անգամ փորձել է հարձակողական գործողություններ իրականացնել փոքր օջախային գրոհների տեսքով՝ կիրառելով տարբեր տեսակի տեխնիկաներ։ Մի քանի անգամ կատարած փորձերը կանխվել են, հետ են շպրտվել։ Որոշ տեղերում հակառորդը ունեցել է նահանջ։ Խոցվել է մի քանի միավոր ավտոմոբիլ և զրահատեխնիկա։ Այս մասին ասուլիսին հայտնեց Արծրուն Հովհաննիսյանը։

Ընդհանուր առմամբ, այսօր համեմատաբար մեծ լարվածություն չի եղել ռազմաճակատի տարբեր հատվածներում։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ