23 10 2020

Ո՞ր ժամերին կկայանան ԱՄՆ պետքարտուղարի հանդիպումները ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ

Ո՞ր ժամերին կկայանան ԱՄՆ պետքարտուղարի հանդիպումները ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ

Հոկտեմբերի 23-ին Վաշինգտոնում ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն առանձին հանդիպումներ կունենա Ադրբեջանի և Հայաստանի ԱԳ նախարարների հետ: ТАСС-ը՝ հղում անելով ԱՄՆ պետքարտուղարության հաղորդագրությանը, նշում է, հայտնի է դարձել, թե որ ժամերին են նախատեսված այդ հանդիպումները:

Ինչպես ավելի վաղ պարզաբանել էր Ամերիկայի արտաքին գործերի գերատեսչությունը՝ տեղական ժամանակով ժամը 09.30-ին (Երևանի ժամանակով 17.30-ին) Վաշինգտոնում նախատեսվում է Պոմպեոյի հանդիպումը Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ, իսկ ժամը 10.30-ին (Երևանի ժամանակով 18.30-ին)`իր հայ գործընկեր Զոհրաբ Մնացականյանի հետ:

Բացի սա, կայանալու է նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հանդիպումը, իսկ Ռուսաստանը ներկայացնող համանախագահ Իգոր Պոպովը Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակի շուրջ առաձին շփումներ է ունենալու Միացյալ Նահանգների ներկայացուցիչների հետ:

Զոհրաբ Մնացականյանն արդեն Վաշինգտոնում է և հանդիպել է ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպական և Եվրասիական հարցերով տեղակալ Ֆիլիպ Ռիքերի հետ:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ