18 10 2020

Ադրբեջանը պատրաստ է ԿԽՄԿ միջնորդությամբ հայկական կողմին հանձնել զոհերի դիերը

Ադրբեջանը պատրաստ է ԿԽՄԿ միջնորդությամբ հայկական կողմին հանձնել զոհերի դիերը

Ադրբեջանը պատրաստ է միակողմանիորեն Հայաստանին փոխանցել զոհված հայ զինծառայողների մարմինների մի մասը։ Այս մասին հայտնել է ТАСС-ը՝ հղում տալով Ադրբեջանի Պետական   անվտանգության ծառայությանը։

«ԿԽՄԿ-ի ադրբեջանական ներկայացուցչության հետ պետական   հանձնաժողովի անցկացրած հանդիպումների ժամանակ հաղորդվել է, որ, Ադրբեջանի և Հայաստանի միջև հայտարարված ժամանակավոր հումանիտար զինադադարի ոգուն համապատասխան, Ադրբեջանը պատրաստ է միակողմանիորեն փոխանցել Հայաստանին ադրբեջանական կողմում գտնվող հայ զինծառայողների մարմինների մի մասը նախապես համաձայնեցված միջանցքում երկու պետությունների սահմանին Թովուզի շրջանում, ԿԽՄԿ-ի միջնորդությամբ»,- նշվում է հաղորդագրության մեջ։

Պետական հանձնաժողովը խնդրել է Միջազգային Կարմիր խաչին  այս մասին տեղյակ պահել հայկական կողմին։
 
 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ