16 10 2020

Շոշ համայնքի բնակիչը ոչ թե զոհվել է, այլ վիրավորվել․ Արցախի տեղեկատվական շտաբ

Շոշ համայնքի բնակիչը ոչ թե զոհվել է, այլ վիրավորվել․ Արցախի տեղեկատվական շտաբ

Ճշգրտված տվյալների համաձայն՝ Շոշ համայնքի բնակիչը ոչ թե զոհվել է, այլ վիրավորում է ստացել, այս մասին տեղեկացնում են Արցախի տեղեկատվական շտաբից:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ադրբեջանը, շարունակելով հռթիռային հարվածներ հասցնել Արցախի խաղաղ բնակավայրերին, թիրախավորվել է մայրաքաղաք Ստեփանակերտն ու այլ բնակավայրեր:

Արցախի ՄԻՊ-ի ֆեյսբուքյան էջում հաղորդվել էր, որ նախնական տվյալներով Ասկերանի շրջանի Շոշ համայնքում երեք քաղաքացիական անձ վիրավորվել է՝ Յուրի Մելքումյան, Սողոմոն Մելքումյան, Գրիգորի Վերդյան: Համայնքին հացվել է նյութական մեծ վնաս: Մանրամասները ճշտվում են:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ