ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանի ճեպազրույցը՝ ամփոփ
▪️Այսօր վաղ առավոտյան հակառակորդը նախաձեռնել է հարձակվողական գործողություններ 2-3 ուղղությամբ։
▪️Ողջ օրվա ընթացքում համառ մարտեր են ընթացել, հատկապես հարավային ուղղությամբ՝ Արաքսի հովտի հատվածում։ Երկուստեք կան կորուստներ, որոշ բնագծերում հաջողվել է հետ շպրտել հակառակորդին։
▪️Ընդհանուր առմամբ իրավիճակը շարունակում է ծանր մնալ, հակառակորդը կիրառում է չափազանց մեծ քանակի ուժեր, հատկապես հետևակ։ Անդադար գրոհ, խմբեր, անդադար հրետանային կրակ և օդուժի տարբեր միջոցներ։
▪️Պատասխանելով հարցին՝ արդյո՞ք զինծառայողների շրջանում կորոնավիրուսով վարակվածներ կան, թե ոչ, Հովհաննիսյանն ասաց, որ այս լարված մարտերի ընթացքում, եթե դեպքերը կոնկրետ ծանր իրավիճակի չեն հասցնում, չեն էլ կարող ինչ-որ թեստավորում անել, որովհետև ամբողջ բանակը, ամբողջ զինված ուժերն այս պահին լարված մարտական գործողությունների մեջ են։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը