Կապանի բժշկական կենտրոնը հորդորում է լինել զգոն, օգտվել միայն պաշտոնապես հաստատված տեղեկատվությունից։
Սոցիալական ցանցերում շրջանառվում է Կապանի ԲԿ–ում գտնվող վիրավոր զինծառայողների ցուցակ, որը չի համապատասխանում իրականությանը։Տեղեկությունը հայտնում է բուժկենտրոնի մամուլի ծառայությունը։
«Հորդորում ենք բնակչությանը լինել զգոն, օգտվել միայն պաշտոնապես հաստատված տեղեկատվությունից։ Խնդրում ենք զերծ մնալ ավելորդ լարվածություն և խուճապ առաջացնելուց»,– նշված է հաղորդագրության մեջ։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը