ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունն անհապաղ այցով մեկնել է Արցախի Հանրապետություն:
Հայաստանի խորհրդարանի խոսնակը առանձազրույց է ունեցել Արցախի Հանրապետության իր գործընկերոջ՝ Արթուր Թովմասյանի հետ, ապա հանդիպումը շարունակվել է ընդլայնված կազմով:
Հանդիպման ընթացքում երկու հայկական պետությունների պատգամավորները տեղեկատվություն են փոխանակել թուրք-ադրբեջանական ագրեսիայի արդյունքում ստեղծված ռազմական, քաղաքական եւ դիվանագիտական ոլորտներում ներկայիս իրավիճակի մասին:
Ներկաներն ընդգծել են, որ միասնական են դիմակայելու հակառակորդին մինչեւ հաղթանակ:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը