ՀՀ Պաշտպանության նախարարությունում կառուցվածքային փոփոխություններ են տեղի ունեցել, որի արդյունքում ձևավորվել է ՊՆ Զինծառայողների առողջապահական, սոցիալական պաշտպանության և վետերանների հարցերով գլխավոր վարչությունը (ՀՀ ՊՆ կանոնադրություն, հաստատված ՀՀ վարչապետի 25.07.2019թ. N 992-Լ որոշմամբ), որի կազմում ներառվել է նաև նախկին Զինծառայողների սոցիալական պաշտպանության վարչությունը՝ վերանվանվելով Սոցիալական պաշտպանության վարչություն։
Տեղեկությունը հաստատել է ՊՆ մամուլի քարտուղար Շուշան Ստեփանյանը։
«Զինծառայողների առողջապահական, սոցիալական պաշտպանության և վետերանների հարցերով գլխավոր վարչության պետ է նշանակվել գնդապետ Ալեքսանդր Ավետիսյանը, ով նախկինում զբաղեցրել է ՊՆ Մարդու իրավունքների և բարեվարքության կենտրոնի պետի պաշտոնը։ Սերժ Առուշանյանը նշանակվել է ԶԱՍՊ և ՎՀ գլխավոր վարչության Սոցիալական պաշտպանության վարչության պետ»,- տեղեկացրեց ՊՆ մամուլի քարտուղարը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը