Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հաստատել է կառավարության մի շարք որոշումներ: Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմից:
Տիգրան Տիգրանի Ծատրյանը նշանակվել է Արցախի Հանրապետության տարածքային կառավարման և զարգացման նախարարի առաջին տեղակալ:
Համլետ Սլավայի Ապրեսյանը նշանակվել է Արցախի Հանրապետության տարածքային կառավարման և զարգացման նախարարի տեղակալ:
Հասմիկ Ջումշուդի Մինասյանը նշանակվել է Արցախի Հանրապետության կրթության, գիտության և մշակույթի նախարարի տեղակալ:
Դիմա Գրիշայի Առստամյանը նշանակվել է Արցախի Հանրապետության կրթության, գիտության և մշակույթի նախարարի տեղակալ:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը