Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հունիսի 24-ին հաստատել է կառավարության որոշումներ: Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից։
Հովիկ Ջիվանյանը նշանակվել է Արցախի Հանրապետության պետական վերահսկողական ծառայության պետ:
Գեորգի Հայրիյանն ազատվել է քաղաքաշինության նախարարի տեղակալի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն՝ այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը