03 06 2020

ՀՀ նախագահը կորոնավիրուսի հետևանքների հաղթահարման ուղիները քննարկել է մասնագետների հետ

ՀՀ նախագահը կորոնավիրուսի հետևանքների հաղթահարման ուղիները քննարկել է մասնագետների հետ

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը կորոնավիրուսի համավարակով պայմանավորված իրավիճակը և դրա հետևանքներն ու հաղթահարման ուղիները քննարկելու նպատակով շարունակում է հանդիպումները խորհրդարանական և արտախորհրդարանական ուժերի, հասարակական կազմակերպությունների, տարբեր ոլորտների մասնագետների հետ: Այս մասին տեղեկանում ենք նախագահի աշխատակազմի լրատավական ծառայությունից։

Այս շրջանակում նախագահ Սարգսյանը հանդիպումներ է ունեցել նախկին փոխվարչապետ, Հայաստանի ամերիկյան համալսարանի բիզնեսի և տնտեսագիտության դպրոցի դեկան Վաչե Գաբրիելյանի, ֆինանսների և էկոնոմիկայի նախկին նախարար Լևոն Բարխուդարյանի, Կենտրոնական բանկի նախկին նախագահ Բագրատ Ասատրյանի, տնտեսագետ, Երևանի նախկին քաղաքապետ Վահագն Խաչատրյանի հետ։

Քննարկումների ընթացքում անդրադարձ է եղել կորոնավիրուսի համավարակի հետևանքով ստեղծված իրավիճակին, համավարակի տնտեսական հետևանքների հաղթահարման ուղիներին ու հնարավորություններին։

Հանդիպումների մասնակիցները նախագահին են ներկայացրել իրենց մասնագիտական կարծիքներն ու տեսակետները:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ