Վարչապետ Փաշինյանն, ըստ Անթիլիասի տարածած հաղորդագրության, պարզաբանումներ է ներկայացրել կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու ջանքերի մասին, նաեւ անդրադարձել Հայաստանի տնտեսական դրությանը: Նիկոլ Փաշինյանը հետաքրքրվել է Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության ու մասնավորապես Լիբանանի դիմագրաված դժվարություններով: Վեհափառ Հայրապետն ընդհանուր գծերով ներկայացրել է Կիլիկիո կաթողիկոսության թեմերի եւ Լիբանանի իշխանությունների ձեռնարկած քայլերը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը