21 05 2020

Շենացման ճանապարհին կարևոր է միասնականությունը․ Արմեն Սարգսյանը՝ Արցախի նախագահին

Շենացման ճանապարհին կարևոր է միասնականությունը․ Արմեն Սարգսյանը՝ Արցախի նախագահին

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել Արայիկ Հարությունյանի հետ՝ շնորհավորելով նրան Արցախի Հանրապետության նախագահի պաշտոնը ստանձնելու առթիվ: Այս մասին տեղեկանում ենք նախագահի պաշտոնական կայքից։

Նախագահ Սարգսյանն իր բարեմաղթանքներն է հղել եւ հետագա հաջողություններ մաղթել Արայիկ Հարությունյանին՝ վստահություն հայտնելով, որ նորընտիր նախագահն իր ողջ ուժն ու եռանդը, փորձն ու գիտելիքները կշարունակի ծառայեցնել Արցախի զարգացման, հզորացման, ժողովրդի անվտանգության ու բարեկեցության ապահովման գործին:

Նախագահ Սարգսյանն իր աջակցությունն է հայտնել Արցախի նախագահին՝ ընդգծելով, որ Արցախի շենացման ճանապարհին կարեւոր է բոլորի միասնականությունը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ