Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը Մոսկվայում մասնակցում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի հերթական նիստին:
Նիստը մեկնարկել է ԵԱՏՄ 2020-2025թթ. ռազմավարության մշակման աշխատանքների ընթացքի և դրա շուրջ անհամաձայնեցված հարցերի քննարկմամբ, ինչից հետո մասնակիցներն անցել են օրակարգում ներառված հարցերի քննարկմանը:
Նիստի օրակարգում ընդգրկված են ԵԱՏՄ ներքին շուկայի գործունեության խոչընդոտների հաղթահարմանն ուղղված աշխատանքների, մաքսային և տեխնիկական կարգավորումների վերաբերյալ հարցեր:
Անդրադարձ է կատարվելու առանձին ապրանքների նկատմամբ մաքսատուրքերի սահմանմանն առնչվող հարցերին:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը