ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Հայկ Մհրյանը նշանակվել է ՀՀ ոստիկանության պետի տեղակալ։ Այս մասին հաղորդում են Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից։
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ մասի.
Հայկ ՄՀՐՅԱՆԻՆ նշանակել Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի տեղակալ»,- նշված է հրամանագրում:
Մինչ այդ նա զբաղեցրել է Երևանի Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի պաշտոնը, որից իր սեփական դիմումի համաձայն վերջերս ազատվել էր։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը