24 01 2020

ՀՀ էկոնոմիկայի փոխնախարարը ԵՏՀ-ում նոր պաշտոն կստանձնի

ՀՀ էկոնոմիկայի փոխնախարարը ԵՏՀ-ում նոր պաշտոն կստանձնի

Արտակ Քամալյանը փետրվարի 1-ից կստանձնի ԵՏՀ արդյունաբերության և ագրոարդյունաբերական համալիրի հարցերով Կոլեգիայի անդամի (նախարար) պաշտոնը: 

 ԵԱՏՄ անդամ երկրների ղեկավարների որոշմամբ հաստատվել  է ԵՏՀ նոր կազմը, որով Արտակ Քամալյանը նշանակվել է արդյունաբերության և ագրոարդյունաբերական համալիրի հարցերով Կոլեգիայի անդամ-նախարար։ Նոր պաշտոնը նա կստանձնի փետրվաի 1-ից։ Այս մասին հայտնել են էկոնոմիկայի նախարարությունից։

Հիշեցնենք, որ վարչապետի որոշմամբ աշխատանքից ազատել էր Էկոնոմիկայի փոխնախարար Արտակ Քամալյանը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ