Factor.am-ը գրում է․ «ՀՀ ԿԳՄՍՆ գիտության պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանը եւ նրա տեղակալ Վարդան Սահակյանն աշխատանքից ազատվելու դիմում են գրել:
«Գիտեք, երևի չարժի պատճառներ նշել։ Ամեն ինչ սկիզբ ու վերջ ունի։ Վերջին հաշվով՝ տարիքով մեծ եմ բավականին, երկար տարիներ աշխատել եմ, հիմա թող ջահելները գան, շարունակեն»,-փոխանցեց Հարությունյանը։
Իսկ որն է եղել իր տեղակալի՝ 60 ամյա Վարդան Սահակյանի հրաժարականի պատճառը, արդյոք այս դեպքում եւս առաջացած տարիքը․ այս հարցի հետ կապված Հարությունյանը հրաժարվեց որեւէ մեկնաբանություն տալ։
2007թ-ից Գիտության պետական կոմիտեի նախագահի պաշտոնը զբաղեցնող Սամվել Հարությունյանը այս տարվա հունիսի 12-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ վերանշանակվել էր»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը