Երևանի քաղաքապետարանի Կոմունալ տնտեսության վարչության պետ Արարատ Խաչիկյանն աշխատանքից ազատվել է: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից։
Արարատ Խաչիկյանը 2018թ. հոկտեմբերին էր նշանակվել կոմունալ տնտեսության վարչության պետի պաշտոնակատար, իսկ 2018թ. դեկտեմբերին նշանակվել էր վարչության պետ:
Խաչիկյանը պաշտոնից ազատվել է սեփական դիմումի համաձայն:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը