08 11 2019

Պարգևատրման հանդիսավոր արարողություն` ոստիկանությունում



Նոյեմբերի 8-ին ոստիկանությունում տեղի ունեցավ պարգևատրման հանդիսավոր արարողություն։ Սեպտեմբերի 24-ից հոկտեմբերի 5-ը հանրապետությունում տեղի ունեցած ռազմավարական զորավարժություններին պատշաճ մասնակցություն ունենալու և ծառայողական պարտականությունները բարեխղճորեն կատարելու համար ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով ոստիկանության մի շարք ծառայողներ պարգևատրվեցին պատվոգրերով։

Շնորհավորական խոսքով հանդես եկան ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատար Արման Սարգսյանն ու պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանը։Իրենց ելույթներում Արման Սարգսյանն ու Գաբրիել Բալայանը նշեցին նաև, որ երկու գերատեսչությունների միջև կա սերտ համագործակցություն, ինչը արտացոլվում է ոչ միայն զորավարժությունների, այլև հանրապետության կարևորագույն միջոցառումների, պետական սահմանին մարտական հերթապահության ու զորակոչերի ընթացքում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ