05 11 2019

Արարատ Միրզոյանը հանդիպել է ՌԴ Պետդումայի խոսնակին

Արարատ Միրզոյանը հանդիպել է ՌԴ Պետդումայի խոսնակին

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը նոյեմբերի 4-ին հանդիպել է աշխատանքային այցով եւ ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի միջոցառումների շրջանակում Հայաստանում գտնվող Ռուսաստանի Դաշնության Պետական դումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինի հետ:

ԱԺ-ն հայտնում թ, որ ողջունելով Վյաչեսլավ Վոլոդինին ՀՀ Ազգային ժողովում՝ Արարատ Միրզոյանը նշել է, որ սա նշանակալի իրադարձություն է, քանի որ Հայաստանում առաջին անգամ տեղի է ունենում ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի արտագնա լիագումար նիստ:

ԱԺ նախագահն ընդգծել է, որ ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովն օրակարգային հարցերի լուծման եւ կոնսենսուսային որոշումներ կայացնելու արդյունավետ հարթակներից մեկն է:

Արարատ Միրզոյանը նշել է, որ հայկական պատվիրակությունն ակտիվ եւ հետեւողականորեն աշխատում է ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովում, մշտապես իրականացնում է կարեւոր փորձագիտական աշխատանքներ: Անդրադառնալով երկկողմ հարաբերություններին՝ խորհրդարանի ղեկավարն ընդգծել է, որ Հայաստանն ու Ռուսաստանը հանդիսանում են ռազմավարական դաշնակիցներ, իրականացվում են տնտեսական բազմաթիվ նախագծեր: Նա նշել է նաեւ, որ Հայաստանը մեծ նշանակություն է տալիս խորհրդարանական դիվանագիտության զարգացմանը:

Վյաչեսլավ Վոլոդինը շնորհակալություն է հայտնել Արարատ Միրզոյանին՝ ջերմ ընդունելության համար՝ կարեւորելով միջխորհրդարանական համագործակցությունը, նաեւ՝ գործակցությունը միջազգային տարբեր հարթակներում: Նա ընդգծել է, որ ռուս-հայկական բարեկամական հարաբերություններն ունեն խոր արմատներ: Ըստ Վաչեսլավ Վոլոդինի՝ նոյեմբերի 5-ին կայանալիք ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի շրջանակում կքննարկվեն մի շարք կարեւոր օրակարգային հարցեր:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ