ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Սուրեն Վարդանյանն ազատվել է Լիբանանի Հանրապետությունում ՀՀ առևտրական ներկայացուցչի պաշտոնից:
«Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի դեկտեմբերի 23-ի N 1935-Ն որոշման 1-ին կետով հաստատված կանոնադրության 20-րդ կետը` Սուրեն Վարդանյանին ազատել Լիբանանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության առևտրական ներկայացուցչի պաշտոնից»,- ասված է որոշման մեջ:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը