Ալան Գոգբաշյանը չի ստանձնի Նորին Մեծության դեսպանի պաշտոնը Երևանում՝ ելնելով գործառնական հանգամանքներից։ Այս մասին տեղեկացնում է Հայաստանում ՄԹ դեսպանության ֆեյսբուքյան էջը։
«Պրն Գոգբաշյանն անցնելու է դիվանագիտական ծառայության մեկ այլ աշխատանքի։ Գործերի ժամանակավոր հավատարմատար է նշանակվել պրն Դեյվիդ Մորանը՝ դեսպանի աստիճանով, որը կպաշտոնավարի մինչև նոր դեսպանի նշանակումը»,–նշվում է հաղորդագրության մեջ։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը