ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել վարչապետի աշխատակազմի առաջին բաժնի պետ Մարինա Ծատուրյանի լիազորությունները դադարեցնելու մասին։
Համապատասխան որոշումը տեղադրվել է վարչապետի պաշտոնական կայքում։
«Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 2-րդ մասի 11-րդ կետով` 2019 թվականի սեպտեմբերի 18-ից դադարեցնել Հայաստանի Հան-րապետության վարչապետի աշխատակազմի առաջին բաժնի պետ (06-18-Ղ3-1) Մարինա Պերճի Ծատուրյանի լիազորությունները»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը