Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Սամվել Ավետիսյանն ազատման դիմում է գրել: Տեղեկությունը հաստատել է Նիկոլ Փաշինյանի մամուլի քարտուղար Վլադիմիր Կարապետյանը՝ նշելով, որ վարչապետը ստորագրել է դիմումը։
Հիշեցնենք, որ դեռ սեպտեմբերի 4--ին լրատվամիջոցներում լուրեր էին շրջանառվում, որ Սամվել Ավետիսյանը և Ամուլսարի գործով քննչական խմբի ղեկավար Յուրա Իվանյանն ազատման դիմում են գրել:
ՔԿ դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժյնի ղեկավար Նաիրա Հարությունյանն հերքել էր լուրը Յուրա Իվանյանի մասով: «Նշանակվել է ծառայողական քննություն, և այդ քննության արդյունքներից ելնելով կկայացվի որոշում»,-ասել էր նա»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը