News.am-ը գրում է․ «Սյունիքի ոստիկանապետ Արշավիր Գևորգյանը օգոստոսի 30-ին ազատվել է պաշտոնից։ Այս մասին NEWS,am-ին հայտնեցին ՀՀ Ոստիկանությունից:
«Արշավիր Գևորգյանը ՀՀ ոստիկանության պետի հրամանով ազատվել է զբաղեցրած պաշտոնից և գրանցվել է կադրերի ռեզերվում: Ոստիկանության համակարգում նման կադրային փոփոխություններ միշտ լինում են»,- հայտնեցին Ոստիկանությունից։
Նշենք, որ Արշավիր Գևորգյանը նախկինում զբաղեցրել է Ոստիկանության Տավուշի մարզային վարչության պետի պաշտոնը, նա Սյունիքի ոստիկանապետի պաշտոնին նշանակվել էր 2016թ-ի հոկտեմբերին»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը