Նախագահ Բակո Սահակյանի հրամանագրով, գնդապետ Ստեփան Գևորգյանը նշանակվել է Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի հրամանատարի տեղակալ:
Այս մասին տեղեկացնում է Արցախի նախագահի աշխատակազմը:
Ստեփան Գևորգյանը 1992 թվականից ՀՀ զինված ուժերի տարբեր զորամասերում զբաղեցրել է հրամանատարական պաշտոններ։
2016 թվականից ԶՈՒ գլխավոր շտաբի կադրերի վարչության պետն է։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը