Արտակարգ իրավիճակների նախարարությունում հունիսի 24-ին կայացավ գործակարգապահական խորհրդակցություն, որը վարեց ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը:
ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ խորհրդակցությունը նվիրված էր աշխատանքային կարգապահությանը: Նախարարը խիստ դժգոհություն հայտնեց կառույցում առկա կարգապահության մակարդակից, շեշտելով, որ տվյալ նախազգուշացումը վերջինն է, և էական առաջընթացի բացակայության դեպքում կհետևեն հստակ, այդ թվում՝ կադրային որոշումներ: Նախարարը նշեց, որ ԱԻՆ-ում պետք է տիրի արտակարգ կարգապահություն, արտակարգ մարդասիրություն և արտակարգ փոխըմբռնում: Նախարարը խնդրեց, հորդորեց, հանձնարարեց լինել առավել զգոն, դրսևորել նախաձեռնողականություն և գիտակցել ԱԻՆ աշխատակցի առաքելության կարևորությունը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը