24 06 2019

Վիգեն Քոչարյանը ստանձնեց ԲԴԽ անդամի պաշտոնը

Վիգեն Քոչարյանը ստանձնեց ԲԴԽ անդամի պաշտոնը

ԱԺ հունիսի 24-ի նիստին տեղի ունեցավ ԲԴԽ անդամ ընտրված Վիգեն Քոչարյանի երդման արարողությունը։ ԲԴԽ նորընտիր անդամը պարտավորվեց ապահովել դատարանների և դատավորների անկախությունը:

Հիշեցնենք, որ արդարադատության փոխնախարար Վիգեն Քոչարյանն ԱԺ-ում 114 կողմ, 4 դեմ ձայնով ընտրվեց Բարձրագույն դատական խորհրդի անդամ։ Նրա թեկնածությունն առաջադրել էր իշխող «Իմ քայլը» խմբակցությունը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ