Արդարադատության փոխնախարար Վիգեն Քոչարյանն ԱԺ-ում 114 կողմ, 4 դեմ ձայնով ընտրվեց Բարձրագույն դատական խորհրդի անդամ։ Անվավեր է ճանաչվել մեկ քվե։
Հիշեցնենք, որ Վիգեն Քոչարյանի թեկնածությունն առաջադրել էր «Իմ քայլը» խմբակցությունը։
Պետաիրավական հանձնաժողովի նաախագահ Վլադիմիր Վարդանյանը հայտնեց, որ քանի դեռ Վիգեն Քոչարյանը զբաղեցնում է արդարադատության նախարարի տեղակալի պաշտոնը, նա չի կարող երդում տալ։ Վիգեն Քոչարյանն իր հերթին հայնտեց, հրաժարական է ներկայացրել է և վարչապետը պետք է հաստատի։
ԲԴԽ նոր անդամի երդման արարողությունը տեղի կունենա հունիսի 24-ին՝ ԱԺ արտահերթ նիստին։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը