02 05 2019

Վարչապետը պաշտոնանկ է արել ԱԽ գրասենյակի ղեկավարին

Վարչապետը պաշտոնանկ է արել ԱԽ գրասենյակի ղեկավարին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Արմինե Մարգարյանն ազատվել է անվտանգության խորհրդի գրասենյակի ղեկավարի պաշտոնից։ 

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 13-րդ մասով և հիմք ընդունելով վարչապետի 2018 թվականի մայիսի 25-ի N 564-Լ որոշման 10-րդ կետի 5-րդ ենթակետը՝ Արմինե Մարգարյանին 2019 թվականի մայիսի 2-ից ազատել անվտանգության խորհրդի գրասենյակի ղեկավարի պաշտոնից»,– նշվում է վարչապետի որոշման մեջ։

Հիշեցնենք, որ Արմինե Մարգարյանը երկու ամիս առաջ էր նշանակվել այդ պաշտոնում։ Մինչև այդ նա ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղարի խորհրդականն էր։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ