06 02 2019

Նախագահի աշխատակազմը հերքում է

Նախագահի աշխատակազմը հերքում է

Նախագահի աշխատակազմի Հասարակության հետ կապերի վարչությունը հայտարարություն է տարածել, որում նշվում է․ «Ի պատասխան որոշ ԶԼՄ-ներում շրջանառվող այն լուրերի, թե իբր Հանրապետության նախագահի աշխատակազմում օպտիմալացման գործընթաց է սկսվել, և ոմանց համոզում են աշխատանքից ազատվելու դիմում գրել, հայտարարում ենք, որ այդ լուրերը չեն համապատասխանում իրականությանը: 

Հանրապետության նախագահի աշխատակազմը մշտապես առաջնորդվել է և առաջնորդվում է արդյունավետ կառավարման և սոցիալական պատասխանատվության սկզբունքով՝ կարևորելով ու գնահատելով յուրաքանչյուր աշխատակցի կատարած աշխատանքը:

Ավելին, հանրապետության նախագահի աշխատակազմում համապատասխան ընթացակարգով շարունակվում է թափուր հաստիքների համալրման գործընթացը:

Հորդորում ենք մեր գործընկերներին` զերծ մնալ իրականությանը չհամապատասխանող լուրերի տարածումից»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ