ՀՀ քննչական կոմիտեի նախագահը հրամաններ է ստորագրել նոր նշանակումների վերաբերյալ։
Մասնավորապես, Արդարադատության երրորդ դասի խորհրդական Արմեն Խաչատրյանը նշանակվել է ՀՀ ՔԿ Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնի պետ՝ ազատվելով Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնի պետի պաշտոնից։
Աբովյանի քննչական բաժնի պետ է նշանակվել Արդարադատության երկրորդ դասի խորհրդական Ռուբեն Մկրտչյանը՝ ազատվելով Կոտայքի մարզային քննչական վարչության Չարենցավանի քննչական բաժնի պետի պաշտոնից։
Մեկ այլ հրամանով, Չարենցավանի քննչական բաժնի պետ է նշանակվել Կոտայքի մարզային քննչական վարչության ՀԿԳ ավագ քննիչ, արդարադատության երկրորդ դասի խորհրդական Աշոտ Մելքումյանը։
Արդարադատության երրորդ դասի խորհրդական Արմեն Մուրադյանը նշանակվել է Աբովյանի քննչական բաժնի պետի տեղակալ, իսկ նույն մարզային քննչական վարյության ՀԿԳ քննիդ Արմեն Իսկանդարյանը նշանակվել է Չարենցավանի քննչական բաժնի պետի տեղակալ։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը