Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Մոսկվայում կքննարկեն երկկողմ օրակարգի հիմնական թեմաները։ Այս մասին հայտնում է Կրեմլի պաշտոնական կայքը։
«Դեկտեմբերի 27-ին Մոսկվայում տեղի կունենան բանակցություններ Վլադիմիր Պուտինի և Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի միջև, ով աշխատանքային այցով կայցելի Ռուսաստան։
Ծրագրվում է քննարկել երկկողմ օրակարգի հիմնական թեմաները, եվրասիական հարթակում ինտեգրացիոն միավորումների փոխազդեցության հեռանկարները»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը դեկտեմբերի 27-ին աշխատանքային այցով կմեկնի Մոսկվա։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը