ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով՝ Գարիկ Ավագյանը նշանակվել է Սնանկության դատարանի նախագահ:
«Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 7-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2018 թվականի նոյեմբերի 23-ի ԲԴԽ-51-Ո-142 որոշմամբ ներկայացված առաջարկությունը.Գարիկ Ավագյանին նշանակել Սնանկության դատարանի նախագահ` երեք տարի ժամկետով»,-ասված է հրամանագրում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը