ՀՀ նախագահի հրամանով Ավստրիայի Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արման Կիրակոսյանը հետ է կանչվել պաշտոնից։ Նախագահի մեկ այլ հրամանագրով էլ Արման Կիրակոսյանը նշանակվել է Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան։
Նշենք նաև, որ Արման Կիրակոսյանը հետ է կանչվել Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության առաքելության ղեկավարի, Վիեննայում Միավորված ազգերի կազմակերպության գրասենյակում և այլ միջազգային կազմակերպություններում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցչի պաշտոններից:
Արմեն Սարգսյանի մեկ այլ հրամանագրով՝ Արմեն Պապիկյանը նշանակվել է Ավստրիայի Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան։ «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի.Արմեն Պապիկյանին նշանակել Ավստրիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Վիեննա)»,– ասված է նախագահի հրամանագրում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը