Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը մի շարք որոշումներ է ստորագրել` կառավարության անդամ իր մի շարք թիմակիցներին արձակուրդ ուղարկելու վերաբերյալ։
Մասնավորապես, Պետական վերահսկողական ծառայության ղեկավար Դավիթ Սանասարյանին տրամադրվել է չվճարվող արձակուրդ՝ 2018 թվականի նոյեմբերի 26-ից դեկտեմբերի 7-ը ներառյալ: Դավիթ Սանասարյանի արձակուրդում գտնվելու ընթացքում Պետական վերահսկողական ծառայության ղեկավարին կփոխարինի Պետական վերահսկողական ծառայության ղեկավարի տեղակալ Ալբերտ Աբգարյանը:
Վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանին տրամադրվել է չվճարվող արձակուրդ՝ 2018թ. նոյեմբերի 26-ից դեկտեմբերի 9-ը ներառյալ: Էդուարդ Աղաջանյանի արձակուրդում գտնվելու ընթացքում վարչապետի աշխատակազմի ղեկավարին կփոխարինի վարչապետի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ Արթուր Սարգսյանը:
Վարչապետի օգնական Արեն Մկրտչյանին տրամադրվել է չվճարվող արձակուրդ՝ 2018 թվականի նոյեմբերի 26-ից դեկտեմբերի 9-ը ներառյալ:
Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը 2018 թվականի նոյեմբերի 26-ից մինչև դեկտեմբերի 5-ը ներառյալ չվճարվող արձակուրդի մեջ է լինելու և այդ ժամանակահատվածում նրան փոխարինելու է ՀՀ առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը