21 11 2018

Վենետիկի հանձնաժողովը եղել ու մնում է ՀՀ-ի կարևոր գործընկեր. ԱԳՆ

Վենետիկի հանձնաժողովը եղել ու մնում է ՀՀ-ի կարևոր գործընկեր. ԱԳՆ

Նոյեմբերի 21-ին ԱԳ նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանը Ստրասբուրգում հանդիպեց Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջաննի Բուքիքիոյի հետ:

Հայաստանի ԱԳ նախարարի պաշտոնակատարը շեշտեց, որ Հայաստանի համար Վենետիկի հանձնաժողովը եղել ու մնում է կարևոր գործընկեր՝ եվրոպական չափանիշներին համապատասխանող օրենսդրական բարեփոխումների գործընթացում խորհրդատվության և փորձագիտական աջակցության տրամադրման առումով:

Անդրադառնալով Հայաստանում տեղի ունեցած վերջին ներքաղաքական զարգացումներին՝ Զոհրաբ Մնացականյանն ընդգծեց կառավարության հանձնառությունը ժողովրդի կողմից տրված լայն մանդատի հիման վրա շարունակելու բարեփոխումների համալիր գործընթացը, որի հերթական հանգրվանը լինելու է արդար և թափանցիկ, ժողովրդի կամքն արտահայտող ընտրությունների անցկացումը:

Կողմերն ուրվագծեցին հետագա համագործակցության հիմնական ուղղությունները:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ