08 11 2018

ՀԱՊԿ կանոնադրական մարմինների նիստին ստորագրվել են մի շարք որոշումներ

ՀԱՊԿ կանոնադրական մարմինների նիստին ստորագրվել են մի շարք որոշումներ

2018 թվականի նոյեմբերի 8-ին Աստանայում ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը մասնակցել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության արտգործնախարարների խորհրդի, պաշտպանության նախարարների խորհրդի և անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի համատեղ նիստին։

Ինչպես ֆեյսբուքյան էջում գրել է ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը, նիստի օրակարգում էին ՀԱՊԿ շրջանակներում համագործությանը, միջազգային ու տարածաշրջանային անվտանգությանը և միջազգային հարթակում կազմակերպության անդամ երկրների միջև արտաքին քաղաքական համադրմանն առնչվող հարցեր։ Անդրադարձ կատարվեց Աֆղանստանում, Սիրիայում և Մերձավոր Արևելքում վերջին զարգացումներին։

Նիստի ընթացքում ստորագրվել են մի շարք որոշումներ, ինչպես նաև հավանություն տրվել նոյեմբերի 8-ին՝ օրվա երկրորդ կեսին կայանալիք Հավաքական անվտանգության խորհրդի ուշադրությանը ներկայացվելիք փաստաթղթերին։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ