Կամո Արեյանը ազատվել է Երևանի առաջին փոխքաղաքապետի պաշտոնից։ Այս մասին տեղեկանում ենք Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքից։
Լուրը հաստատել է Երևանի քաղաքապետարանի լրատվության բաժնի ժամանակավոր պատասխանատու Տարոն Գևորգյանը:
Ինչպես նշվում է կայքում, փոխքաղաքապետի պաշտոնում շարունակում են պաշտոնավարել Դավիթ Օհանյանը, Վահե Նիկոյանը և Արամ Սուքիասյանը։
Նկատենք, որ Կամո Արեյանը 2003 թվականից մինչ այժմ զբաղեցնում էր փոխքաղաքապետի պաշտոնը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը