ՀՀ ԱԳ նախարարի հրամանով Արմեն Վահանի Բայբուրդյանը նշանակվել է Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոս։
Այս մասին հայտնում է ԱԳՆ լրատվականը:
Բայբուրդյանն ԱԳՆ համակարգում է 1992 թվականից: Լոս Անջելեսում գլխավոր հյուպատոս է եղել նաև 1994-97 թվականներին: Աշխատել է նաև որպես ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչի տեղակալ, ԱԳՆ փոխնախարար, Հնդկաստանում, Ինդոնեզիայում, Նեպալում, Շրի Լանկայում ՀՀ դեսպան:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը