22 08 2018

Կադրային փոփոխություններ՝ Քննչական կոմիտեում

Կադրային փոփոխություններ՝ Քննչական կոմիտեում

ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանը հրամաններ է ստորագրել կադրային նշանակումների վերաբերյալ:

Քննչական կոմիտեից հայտնում են, որ ըստ այդմ, Վայոց Ձորի մարզային քննչական վարչության պետ, արդարադատության երկրորդ դասի խորհրդական Կամո Սահակյանն ազատվել է զբաղեցված պաշտոնից և նշանակվել ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչության ընդհանուր բնույթի հանցագործությունների քննության վարչության պետ, իսկ Վայոց Ձորի մարզային քննչական վարչության պետ է նշանակվել արդարադատության երրորդ դասի խորհրդական Հովիկ Խաչատրյանը՝ ազատվելով ԵՔՔՎ Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնի պետի պաշտոնից։

ԵՔՔՎ Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնի պետ է նշանակվել արդարադատության երկրորդ դասի խորհրդական Վարդան Ավագյանը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ