ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով՝ Նորա Կարապետյանը նշանակվել է Վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր: Այս մասին տեղեկացնում են ՀՀ նախագահի աշխատակազմից:
«Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 6-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2018 թվականի հուլիսի 19-ի ԲԴԽ-28-Ո-63 որոշմամբ ներկայացված առաջարկությունը. Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Նորա Կարապետյանին նշանակել վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր»,-ասված է հրամանագրում:
Հիշեցնենք, որ հուլիսի 19-ին Բարձրագույն դատական խորհուրդը ՀՀ նախագահին առաջարկել էր Նորա Արայիկի Կարապետյանի թեկնածությունը Վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավորի պաշտոնի թափուր տեղում նշանակելու համար:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը