10 07 2018

Աղվան Հովսեփյանին կփոխարինի Հայկ Գրիգորյանը

Աղվան Հովսեփյանին կփոխարինի Հայկ Գրիգորյանը

ՀՀ Կառավարութունը հուլիսի 10-ի նիօստին Հայկ Գրիգորյանին նշանակեց քննչական կոմիտեի նախագահ:  

Հայկ Մկրտիչի Գրիգորյանը ծնվել է 1976թ. սեպտեմբերի 15-ին Երևանում: Եղել է Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի տեղակալը, զինվորական քննչական գլխավոր վարչության պետ:

Կրթություն

2001 թ. - ոսկե մեդալով և էքստեռնով ավարտել է Ռուսաստանի Դաշնության պաշտպանության մինիստրության ռազմական համալսարանի դատախազաքննչական ֆակուլտետը։

2006-2009 թթ. - գործուղվել է Ռուսաստանի Դաշնության պաշտպանության մինիստրության ռազմական համալսարանի ադյունկտուրա։

Իրավաբանական գիտությունների թեկնածու (2009)։ 11 գիտական հոդվածների և աշխատությունների հեղինակ։

Աշխատանքային գործունեությունը

1994-1996 թթ. - ծառայել է ՀՀ զինված ուժերում։

2001-2006 թթ. - ՀՀ զինվորական դատախազության Հադրութի, Մարտակերտի, Գյումրիի, Երևանի կայազորների քննիչ, ապա՝ ավագ քննիչ։

2009-2010 թթ. - ՀՀ պաշտպանության նախարարության քննչական ծառայության վերահսկողության, մեթոդիկայի և վերլուծության բաժնի ավագ քննիչ։

2010-2011 թթ. - ՀՀ պաշտպանության նախարարության քննչական ծառայության Հադրութի կայազորային քննչական բաժնի պետ։

2011-2014 թթ. - ՀՀ պաշտպանության նախարարության քննչական ծառայության։

2014-2015 թթ. - Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության պետի տեղակալ։

2015 թ. հունվարի 14-ին ՀՀ Նախագահի հրամանգրով նշանակվել է Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի տեղակալ, զինվորական քննչական գլխավոր վարչության պետ:

Պարգևներ և կոչումներ

Արդարադատության գնդապետ։

ՀՀ վարչապետի հուշամեդալ (2015)։

ՀՀ ՊՆ «Մարշալ Բաղրամյան» մեդալ։

ՀՀ ՊՆ «Անբասիր ծառայության համար» 1-ին աստիճանի մեդալ։

ՀՀ ՊՆ «Անբասիր ծառայության համար» 2-րդ աստիճանի մեդալ։

ՀՀ ՊՆ «Վազգեն Սարգսյան» մեդալ։

ՀՀ ՊՆ «ՀՀ Զինված ուժեր 20 տարի» հոբելյանական մեդալ։

«ԼՂՀ պաշտպանության բանակ» հուշամեդալ։

«Ռազմական համալսարանի 90-ամյակ» հոբելյանական մեդալ։

Պատվոգրեր։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ